Սիրիայում ԻՊ զինյալները քրիստոնեական մենաստան են քանդել
Սիրիայի Հոմս նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները «բուլդոզերով» հողին են հավասարեցրել քրիստոնեական մենաստան: Էլ-Կարյատեյն քաղաքում գտնվող մենաստանը զինյալներից կողմից գրավվել էր այս ամիս:
Ջիհադականները նաեւ պատանդ են պահում տեղի տասնյակ քրիստոնյաների, որոնց մի մասն ուղարկվել է իսլամիստների մայրաքաղաք հռչակված Ռաքքա: Նշենք, որ սովորաբար իսլամիստները քրիստոնեական բնակավայրեր գրավելուց հետո բնակիչներին մահվան սպառնալիքով ստիպում են իսլամ ընդունել: