Իսլամիստներն Իրաքում հնագույն մենաստան են պայթեցրել
                        «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքում պայթեցրել են կաթոլիկ հին մենաստան: Այն կառուցվել է IV-րդ դարում: Հաղորդվում է, որ մենաստանը պայթյունի հետեւանքով ամբողջությամբ վերածվել է փլատակների: 
Ավելի վաղ իսլամիստ-վանդալները Իրաքի հյուսիում ոչնչացրել էին Հաթրա քաղաքի ավերակները, ինչպես նաեւ ասորական հնագույն քաղաքների՝ Նեմրուդի եւ Դուր-Շարուկինայի մնացորդները: 
Իրաքի զբոսաշրջության նախարարն այդ դեպքերից հետո միջազգային հանրությանը կոչ է արել ռազմական գործողություններ կիրառել եւ ոչնչացնել իսլամիստներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

