Իտալիայում ձիարշավի արդյունքները պարզելու համար զանգվածային ծեծկռտուք է սկսվել. տեսանյութ
Իտալական Սիենա փոքրիկ քաղաքի բնակիչները զանգվածային ծեծկռտուք են սկսել առանց թամբի ավանդական ձիարշավի մրցումներից հետո:
Առանց թամբի ձիավազքի մրցումները 400 տարվա պատմություն ունեն: Քաղաքի տարբեր շրջանները ներկայացնող ժոկեյները առանց թամբելու ձիերով անցնում են նրա փողոցներով: Սիենայի բնակիչները չափազանց հպարտանում են իրենց ավանդույթով, որը տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ է գրավում:
Սակայն հերթական մրցավազքից հետո քաղաքի չորս շրջանների բնակիչների միջև հաղթողի վերաբերյալ վեճ է առաջացել: Պարզելու համար, թե իրենցից ով է ճիշտ, քաղաքաբնակները ճակատ ճակատի բախվել են իրար և սկսվել է «տուրուդմփոցը»:
Թե ով է հաղթել այս ճակատամարտում հայտնի չէ: