211652_close_icon
views-count1221 դիտում article-date 20:08 20-08-2015

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ներկաներին` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ պատվիրակության առաջին հանդիպումը պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պատկերացում կտա Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր իրավիճակի և վերջին տարիներին այդ ոլորտում արձանագրված հաջողությունների մասին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է Ազգային ժողովի, որպես պետական համակարգի կարևոր ինստիտուտի դերակատարությունը, նշելով, որ քաղաքացիները աստիճանաբար պետք է զգան օրենսդիր մարմնի ազդեցությունը: Քննարկմանը կողմերը կարևորել են երկու հանրապետությունների Մարդու իրավունքների ինստիտուտների համագործակցության հնարավոր ուղիները և աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը և ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

Նմանատիպ նյութեր