Ողբերգական դեպք Դավիթաշենում. 86-ամյա կույր մայրը մահացած տղայի ծննդյան օրն ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա: 
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արկադի Սահակյանի գլխավորությամբ, ովքեր նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի, 86-ամյա Ս. Գ-ի դին:
Այս պահին աշխատում են Հայաստանի քննչական  կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում է նաև դատական բժիշկը: 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ 86-ամյա տատիկը կույր էր, բնակվում էր թոռան և ծոռան հետ: Նրա 2 տղաները մահացել են, իսկ անցյալ տարի տղայի մահվանից հետո նա դարձել էր ինքնամփոփ: Հարևաններն ասում էին նաև, որ այսօր նրա մահացած տղաներից մեկի ծննդյան օրն էր: 
Փաստի առթիվ քննիչ Ա. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


