5394 դիտում
21:35 10-07-2015
Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի ՀՀ գրասենյակը ընդունեց Մակաոի (Չինաստան) պատվիրակությանը
Հուլիսի 4-ին միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ` գնդապետ Գրիշա Սարգսյանի հրավերով չորսօրյա այցով Հայաստան էին ժամանել Մակաոի (Չինաստանի) միջազգային ոստիկանական ասոցիացիայի պատվիրակությունը, որի կազմում էին Մակաոի կառավարության անդամ պրինց Մարկիս Ֆրանցիս Տինը, իր տիկնոջ՝ Իրեն Էմ Ջինգի հետ, որը հանդիսանում է Նիգերիայի դեսպանը:
Պատվիրակությունը ղեկավարում էր Մակաոի միջազգային ոստիկանական ասոցիացիայի (ՄՈԱ) նախագահ` գեներալ Լեյ Հոնգ Պոնը:
«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեցին ՀՀ ՄՈԱ-ի նախագահ Գրիշա Սարգսյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թյան Էրլոն, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլին, և մի շարք պատասխանատու անձիք:
Պատվիրակության այցի ընթացքում կազմակերպվեցին և անցկացվեցին մի շարք բազմաբնույթ և բազմաբովանդակ միջոցառումներ: Այդ թվում՝ ստորագրվեց փոխհամագործակցության մի շարք պայմանագրեր: Հուլիսի 7-ին պատվիրակությանը
ընդունեց ՀՀ ոստիկանության ղեկավար կազմը, որից հետո ՀՀ-ի ՄՈԱ-ն կազմակերպեց ճաշկերույթ, որի ժամանակ տեղի ունեցավ պարգևատրումներ:
Հաջորդ օրը՝ հուլիսի 8-ին, Մակաոի պատվիրակությունը մեկնեց Հայաստանից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3184 դիտում
10:30 27-02-2021
Երևանում բացվեց «Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի գրասենյակը
986 դիտում
14:53 20-08-2015
5-օրյա այցով Հայաստան էր ժամանել Լեհաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի պատվիրակությունը
2516 դիտում
12:57 06-07-2016
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Այս բաժնից
910 դիտում
10:05 07-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում
730 դիտում
23:33 06-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը կշարունակի երթը 12։00-ին
1450 դիտում
23:21 06-05-2024
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է