Սլովակիայում մարզական ինքնաթիռներ են բախվել. կա 7 զոհ
Սլովակիայում անցկացվող ուսումնամարզական թռիչքներից մեկի ժամանակ 2 ինքնաթիռներ իրար են բախվել: Զոհվել է 7 մարդ: Ինքնաթիռներում եղել է 40 հոգի:
Դեպքը տեղի է ունեցել երկրի լեռնային Իլավի շրջանում: Ինքնաթիռներից մեկի մեջ եղել են պարաշյուտիստներ: Ողբերգության վայր են մեկնել ուղղաթիռներ, հրշեջ-մեքենաներ և ոստիկաններ:
Միջադեպի մանրամասները ճշտվում են: