Սլովակիայում դպրոցական ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով կա 12 զոհ, 20 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սլովակիայում: Այս մասին հայտնում է ОТР լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով կա 12 զոհ, ևս 20-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Նշվում է որ ավտովթարը տեղի է ունեցել Նիտրա քաղաք տանող ավտոճանապարհին: Զոհերից 4-ը դպրոցականներ են:
Սլովակիայի վարչապետը չեղարկել է իր այցը Կիպրոս և ուրբաթ օրը երկրում սգո օր է հայտարարել: