Օբամայի և Պուտինի միջև հանդիպման մասին ծրագրեր դեռևս չկան. Սպիտակ Տուն
Տեսանելի ապագայում առայժմ Օբամայի և Պուտինի անհատական հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին հայտարարություն է տարածել Սպիտակ Տունը՝ արձագանքելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանըմ, թե Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:
«Առայժմ որևէ բան չկա հայտարարելու»,-հայտնել են Սպիտակ Տան ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունից: