Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ԱՄՆ-ի նավթային պաշարների մասին հրապարակվող ամենշաբաթյա տվյալների ֆոնին: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:
Այսօր առավոտյան Brent Նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,57%_ով և կազմել ,89՝ 1 բարելի դիմաց: WTI-ը նվազել է 0,75%-ով՝ մինչև ,96՝ 1 բարելի դիմաց:
Նախօրեին հայտնի դարձավ, որ վերջին 1 շաբաթում ԱՄՆ-ի նավթային պաշարները անսպասելիորեն ավելացել են 2,6 մլն բարելով կամ 0,6%-ով՝ հասնելով 456,2 մլն բարելի: Բենզինի պաշարները նվազել են 2,7 մլն բարելով, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսում էին 1,614 մլն բարելով կրճատում:
Վերլուծաբանները սպասում են, որ նավթի գները կիջնեն 40 դոլարից ցած: