2922 դիտում
22:15 19-08-2015
‹‹Մենք այսպիսի ծրագրի սպասել ենք 10 տարի››. ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան
Համաբուհական բանակումի շրջանակում ուսանողները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:
Փոխվարչապետը իր բացման խոսքում ողջունեց ուսանողներին, այնուհետև փոքրիկ դասախոսությամբ ուսանողներին ներկայացրեց Արցախի պատմության ամենակարևոր էջերը, կիսվեց հերոսամարտի կենդանի հուշերով:
Նա, խոսելով ‹‹Համաբուհակաան բանակում››-ի մասին, նշեց, որ այսպիսի ծրագրերի առաջարկներին Արցախի իշխանությունները սպասել են ոչ թե մեկ- երկու, այլ տասը տարի շաարունակ:
‹‹Այս ծրագիրն արդեն առաջին քայլերն է արել ու ,վստահաբար, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Ես այնքան եմ շահագրգռված նման ծրագրերի իրականացման համար, որ միանգամից առաջարկում եմ իմ պատրաստակամությունը՝ ծրագրի իրականացման ու կայացման հարցում: Այսօր շատ կարևոր են նման ծրագրերի իրականցումը հատկապես Արցախում, քանի որ երիտասարդների մեջ նոր կամուրջներ ստեղծելու մեծ հնարավորություն է տրվում, որը հետագայում պիտի օգնի միասնաբար դիմակայել պաշտպանական մարտահրավերներին››:
Արթուր Աղաբեկյանի խոսքից հետո անցկացված հարցուպատասխանի միջոցով ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները ՝ կապված ԼՂՀ-ի պաշտպանական խնդիրներին, հարևան երկրների հետ դրության և Հայաստան-Արցախ հարաբերություններին:
‹‹Համաբուհական բանակում 2015››-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը
ներկայացնող Ազատ Մալխասյանը կարևորեց այսպիսի հանդիպումների դերը.
‹‹Հանդիպումն անցավ ընկերական, ջերմ միջավայրում: Ամենակարևորը այն էր, որ մեզ հուզող հարցերին տրվում էր սպառիչ պատասխաններ››:
Արթուր Աղաբեյանը ծրագրի իրականացման 2 տարիների ընթացքում եղել է կազմակերպիչների կողքին և իր անմիջական մասնակցությունն է ունեցել կայացման գործում: Նրա խոսքով, թեև ծրագիրն երկար տարիների պատմություն չունի, բայց կարողացել է գրանցել դրական փոփոխություններ , լավագույն ապացույցը ծրագրի ընդլայնումն է ՝ ներբուհական շրջանակից անցում կատարելով համաբուհականի:
Իսկ ‹‹Համաբուհական բանակում 2015››-ի աշխատակազմի անդամ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակից Լուսինե Համբարյանը
‹‹Նման հանդիպումները երիտասարդության հետ բավականին կարևոր են. այս հանդիպումների ընթացքում երկուստեք օգուտ են ունենում թե′ երիտասարդները, թե՛ քաղաքական այն այրերը, ովքեր նույնպես շահագրգռված են:
Նմանատիպ նյութեր
10195 դիտում
10:30 04-06-2018
ՀՀ իշխանությունները պարտավոր են վայրկյան առաջ տեսակետ հնչեցնել ու պատվիրակություն ուղարկել Արցախ. Արթուր Աղաբեկյան
Այս բաժնից
823 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1291 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
829 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել