Թուրքիան «Թուրքական հոսք»-ի համաձայնագրի նախագիծն ուղարկել է Ռուսաստանին
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդիզը հայտարարել է, որ ռուսական կողմին է ուղարկել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագրի նոր նախագիծը:
Նրա խոսքով՝ ներկա պահին սպասում են ռուսական կողմի պատասխանին:
Նախագիծը նախատեսում է Սև ծովով Ռուսաստանից դեպի Թուրքիա տարեկան 63 մլրդ խմ հզորությամբ գազատարի կառուցում: Այն բաղկացած կլինի 4 ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կունենա տարեկան 15,75 մլրդ խմ հզորություն:
Գազատարի շինարարությունը պետք է սկսվել այս տարվա հունիսին, սակայն մինր օրս կողմերը որոշ հարցեր չեն կարողանում հստակեցնել: