Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանցիների հանցախումբ, որը շուրջ 2 միլիարդի կեղծ պանիր է վաճառել. տեսանյութ
Մերձմոսկվայում իրավապահները ձերբակալել են ադրբեջանցիներից բաղկացած հանցախմբի, ովքեր զբաղվում էին կեղծ պանրի իրացմամբ:
Ինչպես հաղորդել է Vesti հեռուստաալիքը, խարդախները Ռուսաստան են ներմուծել արգելված մթերքը: Արտադրանքի վրա փակցվել են առաջատար բարձրորակ պանիր արտադրող ընկերությունների կեղծ դրոշմապիտակներ և հանձնվել խանութներին:
Իրավապահները առգրավել են շուրջ 470 տոննա պանիր: Ձերբակալվել է հանցախմբի 6 անդամ, ովքեր Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիներ են:
Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում հանցախումբը վաճառել է 2 մլրդ ռուբլու պանիր: