Հայրը իր կայծակնային ռեակցիայով փրկել է երեխայի կյանքը. տեսանյութ
Լեհաստանի ավտոռալիի առաջնության ժամանակ «Renault Clio R3T»-ը դուրս է թռել ճանապարհից և շեղակի՝ մեծ արագությամբ մոտեցել հանդիսականներին:
Մի քանի տասնյակ հանդիսական արագորեն ետ են քաշվել մեքենայի դիմացից, իսկ ահա մի տղամարդ՝ հասկանալով, որ երեխայի հետ չի հասցնի դա անել, հակառակն է արել: Երեխայի ձեռքը բռնելով, նա հակառակ ուղղությամբ տղային պարզապես դուրս է քաշել մեքենայի տակից:
Արդյունքում միջադեպից ոչ ոք չի տուժել: