211652_close_icon
views-count38575 դիտում article-date 09:14 18-08-2015

Ինքնասպան եղած գործարարը նամակ է թողել, որտեղ նշել է բոլոր նրանց անունները, ում մեղքով ինքը ծանր ֆինանսական կացության մեջ է հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Վենեցիա» ռեստորանային համալիրի սեփականատեր, «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Ընկերության պարտքը միայն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին կազմել է 9 միլիոն դոլար:Հիշեցնենք, որ «Վենեցիա»-ն պատկանում է ինքնասպան եղած գործարար Աբրամ Ամիրխանյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 1-ին «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ն փոխհատուցի պատճառված վնասը: Իսկ թե ինչ վնասի մասին է խոսքը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Սնանկության գործով կառավարիչը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Աբրամ Ամիրխանյանը ինքնասպան էր եղել իր [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/23/44090/][b]ֆինանսական խնդիրների[/b][/url] պատճառով: Ըստ լուրերի՝ նա մի գրություն էր թողել, որտեղ նշել է այն մարդկանց անունները, թե ում մեղքով ինքը ծանր ֆինանսական կացության մեջ է հայտնվել»:

Նմանատիպ նյութեր