1554 դիտում
09:16 27-03-2015
Իրենց հասանելիք գումարները չստացած ՓՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մինչ օրս չի վճարել դեռ այս տարվա հունվարի 1-ից փոքր ՀԷԿ-երից գնած էլեկտրաէներգիայի դիմաց: Սա աննախադեպ իրավիճակ է՝ մինչ այժմ «ՀԷՑ»-ը միշտ վճարել է ՓՀԷԿ-երին մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Իրենց հասանելիք գումարները չստացած ՓՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ: Նրանցից շատերը վարկային պարտավորություններ ունեն, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս: Որոշները վարկեր ունեն արտասահմանյան բանկերին: Իրավիճակը պարզաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ «ՀԷՑ» մամլո պատասխանատու Նատալյա Սարջանյանը հաստատել է ՓՀԷԿ-երին գումարներ չվճարելու փաստը և տեղեկացրել, որ դա ֆինանսական բարդ վիճակի հետևանք է: Ըստ Սարջանյանի, ներկայում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրավիճակից դուրս գալու որոշակի տարբերակներ է քննարկում: Այժմ փոքր ՀԷԿ-երի նկատմամբ «ՀԷՑ»-ի կուտակած ընդհանուր պարտքը արդեն մի քանի մլն դոլար է կազմում: Ըստ տեղեկությունների, սակայն, այս չվճարումները ոչ միայն «ՀԷՑ»-ի ֆինանսական վատ վիճակի հետևանք են, այլ պայմանավորված են այդ ընկերության վաճառքի գործընթացով: Ներկայում «ՀԷՑ»-ը աշխատում է հնարավորինս քիչ վճարումներ կատարել մինչև սեփականատիրոջ փոփոխությունը: Ինչպես արդեն նշել ենք, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը պատրաստվում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ից գնել «ՀԷՑ»-ը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5571 դիտում
12:08 06-12-2014
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, աղբահավաքներին «աղբի տեղ դրած», չի վճարում նրանց հասանելիք գումարները
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»