Սուդանի դատարանի որոշմամբ մի աղջիկ կենթարկվի մտրակի հարվածների՝ ջինսե տաբատ կրելու համար: Հունիսին ոստիկանները ձերբակալել էին 10 ուսանողի, որոնք, իրենց կարծիքով՝ «հագնված չեն եղել ըստ պատշաճի»: Նրանք կրել են տաբատներ եւ երկար շապիկներ:
Ուսանողուհիներից 19-ամյա Ֆարդոս Ալ-Տումը հենց այդ տեսքով էլ ներկայացել է դատարան, ինչը բարկացրել է դատավորին: Նրա որոշմամբ էլ աղջկան կմտրակեն 20 անգամ: