211652_close_icon
views-count1709 դիտում article-date 14:12 29-03-2014

Գողացել է մեկ պարկ կանացի տաբատ «Հրազդան» տոնավաճառից

Մարտի 28-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, «Հրազդան» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 7-ին տոնավաճառի տաղավարներից մեկից գողացել է մեկ պարկ կանացի տաբատ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր