211652_close_icon

«Ռեալի» նախագահ. Այսօր ակումբի համար մեծ օր է

views-count1782 դիտում article-date 18:21 17-08-2015
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը իր կարծիքն է հայտնել Սերխիո Ռամոսի հետ պայմանագիրը երկարաձգելու առթիվ: «Այսօր մեր ակումբի համար մեծ օր է: Ուրախ ենք, որ Ռամոսը մեր հետ է մնում: Նա ակումբի խորհրդանիշն է: Հեշտ չէ նման թիմում առաջատար լինել, սակայն Սերխիոն առանցքային նշանակություն ունի «Ռեալի» համար առաջին իսկ օրից: Ես տեսել եմ, թե ինչպես է նա առաջատար դառնում: Երբ նա 2005-ին այստեղ եկավ, մենք գիտեինք, որ նա պատմություն է կերտելու: Այժմ մենք նրա կարիքն ունենք, ինչպես երբևիցե», ասել է Պերեսը: Նշենք, որ Ռամոսը «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2020 թվականը, իսկ աշխատավարձը տարեկան 6 միլիոն եվրոյից դարձավ 10 միլիոն:

Նմանատիպ նյութեր