Երկրպագուները ձնագնդիով նոկաուտի են ենթարկել մրցակցի մարզչին. տեսանյութ
Բուլղարիայի առաջնության հերթական տուրի՝ «Լևսկի» - «ԲԿՄԱ Սոֆիա» խաղի ժամանակ հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Տանտերերի երկրպագուների կողմից նետված ձնագնդիներից մեկը դիպել է մրցակցի գլխավոր մարչի գլխին, որևից հետո վերջինս նոկաուտի է ենթարկվել:
Միջադեպի հետևանքով երկու թիմերի մարզչական անձնակազմերի և ֆուտբոլիստների միջև ընդհարում է սկսվել: