Տոկիոյում բացված սրճարանում օձեր են բնակվում. տեսանյութ
Տոկիոյում բացվել է առաջին սրճարանը, որտեղ օձեր են բնակվում: Նրանց ընկերակցությամբ ճապոնացիները կարող են սիրելի խմիչքները պատվիրել 8 դոլարով: Սողունները գտնվում են ապակե տարաներում՝ սրճարանի սեղանիկների վրա:
Մի փոքր ավելի թանկ վճարելով՝ այցելուները կարող են օձերին դնել ուսին: Սրճարանում 35 սողուն է բնակվում: Նրանք թունավոր չեն: