15070 դիտում
22:06 25-06-2015
Սա Երևանն է, այստեղ դու տանն ես. Վարդաշենում 600 հոգի բնակվում է «քարե դարում», ովքեր պնդում են, որ պատկան մարմինները «ջայլամի քաղաքականություն են վարում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 25-ին, կեսօրին ուժեղ քամու և հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող ԽՍՀՄ տարիներից մնացած, սակայն գրեթե վթարային իրավիճակում հայտնված շենքերը հայտնվել էին անձրևաջրերի «էպիկենտրոնում»:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին, «Ուժեղ քամին տանիքի ազբեստից շիֆեռները պոկեց ու թափեց մեքենաների վրա, ինչի հետևանքով կայանված Ford-ը վնասվավ, լավ ա, երեխեքը դրսում չէին, թե չէ՝ չգիտեինք, թե ինչ էր լինելու:
Այս շենքերը վթարային են, ահը սրտներիս ենք բնակվում, չգիտենք՝ կլուսացնենք, թե չէ, ուժեղ քամու ժամանակ պատերի ճաքերից փոշին ու կեղտն էլ լցվում է տներով: Մի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եկավ ու խոստացավ, որ խնդիրները կլուծվեն, բայց հլը սպասում ենք: Ճիշտն ասած՝ հույս էլ չունենք ու չգիտենք էլ, թե կառավարությունն ու քաղաքապետարանը ինչ միջոցներով են վերանորոգելու այս ավերակները: Փոխարենը ճիշտ կլիներ, որ նոր շենք կառուցվեր:
600-ից ավելի բնակիչներ են ապրում, բայց վայ են ապրելուն: Երբ նման եղանակներ են լինում, փառք ենք տալիս, որ շենքը չփլվի: Ամեն նման դեպքերից հետո դիմում ենք պատկան մարմիններին, բայց օգուտ չկա. հարցը չի լուծվում: «Ժեկի» աշխատողը գալիս, ականջներիս լապշա է կախում ու գնում: Այնպես որ մի բանում համոզված ենք՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում»:
Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)