Թեհրանը կխոչընդոտի տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքի ամրապնդմանը. Ալի Խամենեի
Թեհրանը թույլ չի տա, որ Միացյակ Նահանգներն ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում; Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, հաղորդում է ISNA գործակալությունը:
Այաթոլայի խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է դրան հասնել Վիեննայում կնքված իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրով և ճնշել Իրանին:
«Մենք ակնհայտորեն կարգելափակենք ազդեցություն գործելու բոլոր ուղիները և թույլ չենք տա ոչ քաղաքական և ոչ նշակութային բնագավառներում ազդել Իրանի վրա»,-ասել է նա: