211652_close_icon
views-count1610 դիտում article-date 12:13 20-04-2015

Իրանի միջուկային զենքի մասին միֆը հորինել է ԱՄՆ-ն. Ալի խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին գտնում է, որ Միացյալ Նահանգներն են ստեղծել Իրանի միջուկային զենքի մասին միֆը և այդկերպ ցանկանում են Թեհրանը ներկայացնել աշխարհին՝ որպես սպառնալիք: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նա հավելել է, որ Իրանը պետք է պատրաստ լինի իրավիճակի ամենատարբեր զարգացումներին, ներառյալ՝ ռազմական սցենարը: Իրանի հոգևոր առաջնորդը ողջունել է Իրանի և Վեցյակի միջև տարվող բանակցությունները, սակայն անվստահություն է հայտնել ԱՄն-ի նկատմամբ: Խոսելով Եմենի հակամարտության մասին՝ Խամենեին կրկին քննադատել է Եմենի հուսնի ապստամբների դեմ իրականացվող միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունները:

Նմանատիպ նյութեր