Չնայած ձեռք բերված համաձայնությանը՝ Իրանը չի համագործակցի ԱՄՆ-ի հետ. Ալի Խամենեի
Իրանը միջազգային քաղաքական հարցերով մտադիր չէ համագործակցել Միացյալ Նահանգների հետ, իսկ միջուկային հարցով բանակցություններին իր մասնակցությունը բացառություն է եղել, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նախօրեին մուսուլմանական սուրբ Ռամադանի տոնի առթիվ ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձի ժամանակ:
Նա ընդգծել է, որ Իրանը նախկինի պես պատրաստ է պատասխան հարված հասցնել ԱՄՆ-ի գոռոզությանը, եթե վերջինիս կողմից ագրեսիա նկատի:
«Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն, եթե դա լինի, ապա խախտողը՝ ԱՄՆ-ն, կոչնչացվի»,-ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Նա կրկին շեշտել է, որ անկախ միջուկային հարցում համաձայնության ձեռքբերումից, իր երկիրը կշարունակի աջակցել Սիրիայի և Իրաքի կառավարություններին, պաղեստինցիներին: