211652_close_icon

Իրանը և Ռուսաստանը «Ֆարդո» միջուկային օբյեկտի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել

views-count1877 դիտում article-date 15:23 17-08-2015
Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆի և Սերգեյ Լավրովի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական «Ֆարդո» միջուկային օբյեկտի համագործակցության հարցում, հաղորդում է Ria Novosti-ն: Հայտարարությունը հանդիպումից հետո արել է Մոհամադ Զարիֆը: «Պայմանավորվածություններ կան, որոնք մենք կիրականացնենք Վիեննայի համաձայնագրի շրջանակներում, այդ թվում՝ իզոտոպների արտադրության»,-ասել է Իրանի արտգործնախարարը:

Նմանատիպ նյութեր