Իրանի միջուկային հարցի շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու շանսերը մեծ են. ՌԴ ԱԳՆ
Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ վերջնական պայմանավորվություն ձեռք բերելու մեծ հնարավորություն կա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Եվ այդ հնարավորությունը ոչ թե կա, այլ շատ մեծ է: «Վեցյակի» հետ բանակցությունների ողջ ընթացքում այնքան մանրամասն ուսումնասիրված և մշակված չեն եղել բոլոր հարցերն ու դրանց լուծման տարբերակները, որքան հիմա»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա:
Վերջինիս խոսքով՝ խնդիրը քաղաքական որոշման մեջ է կայանում:
Համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու Վիեննայում՝ նոյեմբերի 18-24-ը: