Ռուսաստանն արգելել է ամերիկյան գինիների իրացումը
Ռուսաստանն արգելել է ամերիկյան 3 տեսակի գինիների իրացումը, հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ Роспотребнадзор-ի՝ նրանցում հայտնաբերվել են նորման գերազանցող ֆտալատներ և պեստիցիդի բիֆենազատ:
Խոսքը, մասնավորապես, գնում է «Geyser Peak Winery»-ի կարմիր անապակ «Գեյզեր Փիք Մերլվ, «Crane Lake Cellars»-ի «Crane Lake Moscato» և «Dellicato Family Vinayards»-ի «Gnarly Head Chardonnay» գինիների մալսին:
Խախտումը վտանգավոր է նրանով, որ նշված նյութերի պարունակության գերազանցումը կարող է օնկոլոգիական հիվանդություններ առաջացնել և վերարտադրողական խնդիրներ՝ կանանց և տղամարդկանց մոտ: