Սիրիայում ադրբեջանցի մոջահեդ է սպանվել
Սիրիայի կառավարական ուժերի կողմից սպանվել է Ադրբեջանի քաղաքացի, 25-ամյա Թուրալ Ասդանովը, հաղորդում է apa.ru-ն:
Վերջինը Սիրիա էր մեկնել 2014 թվականի վերջին և միացել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին:
Նշենք, որ Սիրիայի հակամարտության սկզբից իսլամիստ ահաբեկիչներին են միացել մի քանի հարյուր ադրբեջանցիներ: Նրանց մի մասն արդեն սպանվել է սիրիական բանակի կողմից: