145117 դիտում
09:37 16-08-2015
Արտակարգ դեպք Երևանում. ժամացույցի խանութի սեփականատեր, 40-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը` պետի տեղակալ Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական բաժնի քննչական խումբը` բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից:
Դիակի մոտ հայնաբերվել է նաև իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ, որում գրված է, որ խնդրում եմ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ:
Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագետները: Քննիչը հրացանն ու երկտողը առգրավել է, նշանակվել են մի շարք փարձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական, մատնադրոշմային, դատաձգաբանական, հետքաբանական և դիակի դատաբժշկական:
Գ Շամշյանի տեղեկություններով` Գ. Մկրտչյանը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա և որպես տնօրեն և սեփականատեր Երևանում զբաղվում էր ժամացույցների ներմուծմամբ:
Նա Երևանում գործող ճանաչված ժամացույցի խանութի սեփականատերն էր:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
42525 դիտում
22:23 30-06-2015
Երևանում ինքնասպան է եղել 48-ամյա տղամարդը, ով, ըստ տեղեկությունների` խաղամոլ է եղել. հայտնաբերվել է երկտող
28838 դիտում
20:50 23-12-2016
Ողբերգական դեպք Սիսիան քաղաքում. 69-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող
Այս բաժնից
1840 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)