211652_close_icon
views-count42525 դիտում article-date 22:23 30-06-2015

Երևանում ինքնասպան է եղել 48-ամյա տղամարդը, ով, ըստ տեղեկությունների` խաղամոլ է եղել. հայտնաբերվել է երկտող

Այսօր` հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի թիվ 23 հերթապահ խումբը ահազանգով մեկնել է Լենինգրադյան փողոցի 30-րդ շեքի 13 բնակարան, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի քննիչ Տիգրան Ղազարյանը: Ոստիկաննրեն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են նշված տան բնակիչ, 48-ամյա Ֆրունզիկ Բադալյանի դին: Դատաբշժկի եզրակացության համաձայն` մահը վրա է հասել սուր- կտրող գործիքից ստացած հարվածներից: Վնասված են եղել նախաբազուկներն ու պարանոցը: Գ. Շամշյանի տեղեկություններով` հայտնաբերվել է նաև երկտող, որով Ֆ. Բադալյանը խնդրել է, որ ինքնասպանության մեջ ոչ ոքի չմեղադրեն: Հարևանների տեղեկություններով` նա հակումներ է ունեցել խաղամոլության նկատմամբ և երբեմն այցելում էր խաղատներ: Այդ տեղեկության իրականությունը պարզելու համար ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր