Լուիս Էնրիկե. Պատասխան խաղում կշտկենք իրավիճակը
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ատլետիկի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/15/61772/]հանդիպմանը[/url] (0:4):
«Հիմարություն կլիներ չմտածել տանը չհաղթելու մասին: Մեր բախտը մի փոքր չբերեց: Միայն թիմը կարող է շտկել իավիճակը:
Պարտության համար պատասխանատվությունն իմ վրա եմ վերցնում: Հասկանում եմ, որ ռոտացիան անհրաժեշտ է իմ խաղացողներին, մենք պատրաստվում ենք մրցաշրջանին և այժմ ֆուտբոլիստներին ծանրաբեռնելու ժամանակը չէ:
Այժմ արդարանալու ժամանակը չէ: Ես պատասխան խաղում նույն կազմն եմ դաշտ մտցնելու:
Երկուշաբթի մենք կփորձենք մեր երկրպագուների համար կրկնապատկված ուժերով խաղալ և «Ատլետիկին» դժվար կացության մեջ դնել», ասել է Էնրիկեն: