Լիբիայի Սիրտ քաղաքում ԻՊ-ի հարձակումների զոհ է դարձել 170 մարդ
Լիբիայի Սիրտ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումների հետեւանքով զոհերի թիվը երկու օրում հասել է 169-ի:
Հայտնի է, որ իսլամիստները հարձակումներից մեկի ժամանակ սպանել են 30 խաղաղ բնակչի: Ավելի վաղ իսլամիստների եւ մեկ այլ՝ սալաֆիթական խմբավորման զինյալների բախման հետեւանքով 46 մարդ էր մահացել: Մարտերն ընթանում են օգոստոսի 10-ից: ԻՊ-ն շարունակում է գնդակոծել քաղաքի բնակելի թաղամասերը:
Տեղի զինված բնակիչները եւ սալաֆիթները (մեհմեդականության ուղղություններից մեկի հետեւորդներ) շրջափակել են քաղաքի այն հատվածը, որտեղ ամրացել են ջիհադականները: