211652_close_icon
views-count2591 դիտում article-date 17:49 23-07-2016

Հզոր պայթյուն Քաբուլում. կա 20 զոհ. վիրավոր է 170 մարդ

Առնվազն 20 մարդ է զոհվել և ևս 170-ը վիրավորվել այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, պայթյունը որոտացել է Դեհմազանգ շրջանում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ: Ցույցի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում շինարարական մի խոշոր նախագծի իրականացման դեմ: Քաբուլի իշխանությունները հաստատել են տեղեկությունը, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Երկրորդ մահապարտին ամրացված պայթուցիկ սարքը չի գործել, իսկ երրորդ մահապարտին սպանել են իրավապահները:

Նմանատիպ նյութեր