Իսլամիստ ահաբեկիչները հիվանդանոց են այրել և սպանել 22 հիվանդների
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները կրակի են մատնել Լիբիայի առափնյա Սիիրթ քաղաքի հիվանդանոցը՝ սպանելով այնտեղ բուժում ստացող 22 հիվանդների, փոխանցում է «Ալ-Վասաթ» թերթը:
Տեղի աղբյուրները հայտնել են, որ ահաբեկիչները ներխուժել են բժշկական կենտրոն, զննել շենքը, այնուհետ սպանել 22 հիվանդների և հրդեհել հիվանդանոցը:
DPA-ի փոխանցմամբ՝ սպանվածները եղել են ՒՊ-ին մրցակից հանդիսացող այլ իսլամիստական ահաբեկչական կազմակերպության անդամներ: