Աֆղանստանի թալիբների գերագույն խորհրդի ներկայացուցիչը՝ Աբդուլ Մանան Նիյազին BBC-ի հետ զրույցում հայտնել է, որ խմբավորումը դեռեւս չի քննարկել նոր առաջնորդի ընտրության հարցը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե նախկին առաջնորդի՝ Մոհամմեդ Օմարի մահից հետո խմբավորման նոր ղեկավար է ընտրվել վերջինիս տեղակալը:
Մինչդեռ գերագույն խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ առաջնորդի ընտրությունը տեղի կունենա առաջիկայում: