211652_close_icon
views-count2042 դիտում article-date 21:13 14-08-2015

Մերձմոսկվայի բնակիչը կես ժամում «հասցրել» է 3 գողություն կատարել

Մերձմոսկովյան Ստեպանշինո գյուղում մի տղամարդ կես ժամում թալանել է երկու խանութ, մեկ փոստային բաժանմունք եւ սպանել մի կնոջ: Մթերային խանութում հանդիպելով դիմադրության՝ նա սպանել է 50-ամյա վաճառողուհուն, նաեւ դանակով հարվածել խանութի 52-ամյա աշխատակցին: Դրանից հետո տղամարդը մտել է հարեւան խանութ եւ սպառնացել ատրճանակով՝ հափշտակելով 7 հազար ռուբլի: 10 րոպե անց փոստային բաժանմունքից նա գողացել է աշխատակցուհու ոսկյա իրերը եւ 1000 ռուբլի: 1971թ. ծնված Ռոստիսլավ Գրիցայը ձերբակալվել է: Նրա հանդեպ մի քանի քրեական գործ է հարուցվել: Որոշ տեղեկություններով՝ նա հոգեկան խնդիրներ ունի:

Նմանատիպ նյութեր