Օգոստոսի 15-ին Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և հյուրերին հրավիրում է Ազատության հրապարակ
Օգոստոսի 15-ին Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և հյուրերին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մասնակցելու «Երևանյան ամառ-2015» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդ Երևան» միջոցառմանը: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան սիրված դիջեյներ DJ Serjo-ն, DJ Vakcina-ն, Arni Rock-ը, DJ Tairoff-ը:
Միջոցառումը նվիրված է Երիտասարդության միջազգային օրվան:
Միասին տոնենք Երիտասարդների միջազգային օրը մեր սիրելի քաղաքում:
Հանդիպում ենք օգոստոսի 15-ին` ժամը 20:00-ին, Ազատության հրապարակում: