1519 դիտում
12:57 07-05-2019
Երևանի քաղաքապետարանը բնակիչներին և կազմակերպություններին հրավիրում է ընդգրկվել քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում
Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների (այսուհետ` Խորհուրդ) քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը:
Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը ձևավորելու նպատակով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և կազմակերպություններին` մասնակցելու վերը նշված Խորհրդի աշխատանքներին` դրա կազմում ընդգրկվելու միջոցով:
Խորհրդի կազմում ընդգրկվելու (Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվելու) համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 20-ը ներառյալ հետևյալ հասցեով` ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, ընդորում`
ա) ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը և տվյալ խորհրդի գործունեությանն առնչվող մասնագիտական գործունեություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:
բ) իրավաբանական անձինք` իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը և տվյալ խորհրդի գործունեությանն առնչվող մասնագիտական գործունեություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ խորհրդի աշխատանքներին իրավաբանական անձի այլ ներկայացուցիչ ներգրավվելու դեպքում՝ վերջինիս անձը հաստատող փաստաթղթի պատճենը և գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորագրի բնօրինակը:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշումից կամ զանգահարել (011) 514-158 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
3381 դիտում
17:32 14-08-2015
Օգոստոսի 15-ին Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և հյուրերին հրավիրում է Ազատության հրապարակ
Այս բաժնից
886 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
694 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2026 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան