Մայրաքաղաքում բարեկարգ ու գեղեցիկ կահավորված բակերի թիվն այս տարի կավելանա ևս շուրջ 400-ով
Երևանի զարգացման 2015 թվականի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների վերանորոգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակերի բարեկարգման և կահավորման աշխատանքները:
Այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են գարնանից և կշարունակվեն մինչև խոր աշուն: Նախապես կազմված նախագծերի համաձայն` բակերում ձևավորվում են ծաղկային տարածքներ, տեղադրվում են նոր եզրաքարեր, զրուցարաններ, նստարաններ, աղբամաններ և, իհարկե, մանկական խաղեր:
Արվում է հնարավորը`երևանցիների բակային առօրյան ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար: 2015 թվականի տարեկան ծրագրի արդյունքում մայրաքաղաքում բարեկարգ և գեղեցիկ բակերի թիվը կավելանա շուրջ 400-ով: