Մայրաքաղաքում ընթանում են բակերի, այգիների ու պուրակների սանմաքրման աշխատանքներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակից ու ծառատունկից առաջ մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են բակերի, այգիների ու պուրակների սանմաքրման աշխատանքներ:
Գործընթացին ներգրավված են ինչպես համատիրությունների, այնպես էլ վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցները: Օգտագործվում է նաև հատուկ տեխնիկա, որով հիմնականում կազմակերպվում է թափոնների բարձումն ու տեղափոխումն աղբավայրեր:
Սանմաքրման աշխատանքներին զուգահեռ, տարածքները նաև բարեկարգվում և բերվում են պատշաճ տեսքի: