211652_close_icon
views-count1216 դիտում article-date 10:51 27-05-2014

Այս տարի մայրաքաղաքում տնկվելու է 2,400,000 ծաղիկ

Մայրաքաղաքում ընթացքում են տարեկան կանաչապատման ու սիզամարգերի մշակման աշխատանքները։ Երևանի քաղաքային ջերմատնից տարբեր վարչական շրջաններ արդեն տեղափոխվել են 600.000 հոլանդական և 250.000 տեղում աճեցրած ծաղկասածիլներ։ Այս տարի Երևանի սիզամարգերում, պուրակներում (ընդհանուր հանրագումարով 7.5 հա տարածքում) տնկվելու է 2 մլն 400 հազար ծաղիկ՝ թավշենի, պետույնա, կատարանտուս, փիփերթ, գեորգենի, սալվա և այլն։ Ամբողջ խմբաքանակը տնկված կլինի մինչև հունիսի 15-ը։ 7 փողոցներում ավարտին են մոտենում ոռոգման ցանցի համալրման աշխատանքները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր