Հենրիխ Մխիթարյան. Պատրաստ ենք Բունդեսլիգայի մեկնարկին, առաջ, «Բորուսիա»
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/MkhitaryanOfficial/photos/np.1439486242019057.100001309883389/981930151867688/?type=1¬if_t=notify_me_page]էջում [/url]անդրադարձել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2015/2016 մրցաշրջանին, որը մեկնարկում է այսօր` «Բավարիա»-«Համբուրգ» խաղով:
«Պատրաստ ենք Բունդեսլիգայի մեկնարկին, առաջ, «Բորուսիա», գրել է Մխիթարյանը:
Նշենք, որ Բունդեսլիգայի առաջին տուրում «Բորուսիան» օգոստոսի 15-ին` սեփական հարկի տակ ընդունելու է նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: