Իսպանացուն ձերբակալել են՝ ԻՊ-ի խորհրդանշաններով հագուստ վաճառելու համար
Իսպանիայում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը վաճառել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խորհրդանշաններով հագուստ: Նրա խանութում հայտնաբերվել է խմբավորման դրոշի պատկերով եւ կարգախոսներով աչքի ընկնող հագուստի լայն տեսականի: Նա վաճառել է շապիկներ, տաբատներ, պայուսակներ եւ մանկական վերարկուներ: Մեկ շապիկի արժեքը՝ 14 եվրո:
Իսպանացին ապրանքը գովազդել է սոցցանցերում եւ վաճառել նաեւ ինտերնետ-խանութների միջոցով: