99-ամյա տատիկը հագուստ է կարում կարիքավոր երեխաների համար. ֆոտոշարք
99-ամյա Լիլիան Վեբերը, ում արդեն Բարի Սամարացի անվամբ են կնքել, վերջին տարիների ընթացքում սկսել է հագուստներ կարել Աֆրիկայի կարիքավոր երեխաների համար: Տատիկը հույս ունի, որ յուրաքանչյուր երեխա, ով կկրի իր կարած հագուստը, իրեն հպարտ կզգա:
Տատիկը նպատակ ունի կարել 1000 զգեստ մինչև մայիսի 6-ը, երբ կլրանա վերջինիս 100-ամյակը: Նշենք, որ Վեբերը արդեն 840 հագուստ է կարել: