Գ. Գարսիա Մարկեսի մասունքները կամփոփվեն կոլումբիական մենաստանում
                        Աշխարհահռչակ գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի մասունքները դեկտեմբերին կամփոփվեն կոլումբիական Կարթահենա քաղաքի մենաստանում: 
Առաջին անգամ Մարկեսն այդ քաղաք է այցելել 1948թ.-ին, որպեսզի տեղի թերթերից մեկում լրագրող աշխատի:  Նրա հայտնի՝ «Սերը խոլերայի ժամանակ» գրքի իրադարձությունները Կարթահենայում են ծավալվում: 
Մարկեսը մահացել է նախորդ տարվա ապրիլին՝ Մեքսիկայում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

