2046 դիտում
16:02 12-08-2015
Գավառ տանող ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է. տեսանյութ
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը միջպետական ավտոճանապարհին կապող հանրապետական նշանակության 21 կմ երկարությամբ ճանապարհի 4 կմ հատվածում հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս հունիսի 18-ին:
Աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲ ընկերության շինարարների վստահեցմամբ ճանապարհը շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետում՝ 2015թ. նոյեմբերի 12-ին։
Ընկերության գլխավոր ինժեներ Բաղդասար Նազարյանը նշում է, որ ճանապարհահատվածը 1986 թվականից հետո չէր նորոգվել։ Ճանապարհն ամբողջությամբ քայքայված էր. «Ճանապարհի էլեմենտները չէին համապատասխանում շինարարական նորմերին։ Պետք է կատարվեր ճանապարհի բոլոր տարրերի հիմնանորոգում:
Արդեն իրականացվել է հողային աշխատանքների 90 տոկոսը, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել գեոգրիդե ցանցեր, և շուտով կսկսենք ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Հսկողությունը շատ խիստ է, աշխատում ենք ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխան»։
4 կմ ճանապարհահատվածի 1 կմ-ը, որը գրեթե անանցանելի էր, վերակառուցվում է, իսկ հաջորդ՝ 3 կմ-ում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։
Ասֆալտապատումն ավարտելուց հետո ճանապարհի ողջ երկայնքով կվերականգնվեն իջատեղերը և մուտքերը, ջրահեռացման համակարգը, ինչպես նաև կտեղադրվեն ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կկատարվի երթևեկելի մասի նշագծում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի համոզմամբ՝ աշխատանքների ավարտից հետո կունենանք որակյալ ճանապարհ:
- Հսկողությունն ամենօրյա է։ Աշխատանքները նորմալ հունով ընթանում են: Կատարվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար զեկուցում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին,- նշեց Է. Սարգսյանը:
Հիմնանորոգվող ճանապարհահատվածի տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՄԳ Պրոմիլ» ՍՊ ընկերությունը։ Ընկերության մասնագետները կատարում են շինարարական աշխատանքների որակի ամենօրյա ստուգումներ։ Ընկերության տնօրեն Մինաս Գրիգորյանը հավաստիացնում է, որ աշխատանքները կատարվում են շինարարական նորմերին համապատասխան։
Իսկ ավելի քան 10 տարի ճանապարհներ կառուցող բանվոր Պետրոսը համոզված է, որ իրենց կառուցած ճանապարհը առնվազն 30 տարվա երաշխիք ունի:
Ծովազարդ գյուղի բնակիչ Օնիկ Քոչարյանն էլ, ով նշված ճանապարհով հաճախ է բարեկամների տուն գնում, նշում է, որ նախկին ճանապարհը քանդված էր և գրեթե անանցանելի, բայց հիմա տեսնում է, որ շատ լավ աշխատանք է կատարվում։
Գավառ քաղաքը միջպետական ավտոճանապարհին կապող ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները կատարվում են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող «ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի արժեքը 386 267 310 ՀՀ դրամ է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6957 դիտում
18:01 03-05-2020
Հիմնանորոգվում է դեպի Մակարավանք տանող ճանապարհի երբևէ չասֆալտապատված հատվածը. Լուսանկարներ
1316 դիտում
22:49 26-07-2022
Հիմնանորոգվում է Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կիլոմետրանոց հատվածը
620 դիտում
14:02 06-07-2022
Հիմնանորոգվում է Նորավանքի պատմական հուշարձան տանող ավտոճանապարհի մի հատվածը
Այս բաժնից
1297 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4750 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած