211652_close_icon
views-count608 դիտում article-date 14:02 06-07-2022

Հիմնանորոգվում է Նորավանքի պատմական հուշարձան տանող ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-41, /Մ-2/ - Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

8.1 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Քարավան» ՍՊԸ-ն, տեխհսկողությունն իրականացնում է «Աստիճան» ՍՊԸ-ն։ Կապալառուն կատարել է հողային, արհեստական կառուցվածքների կառուցման աշխատանքներ, արդեն մեկնարկել է դեպի վանական համալիր տանող ճանապարհի ասֆալտապատումը։ Նախագծով նախատեսված է նաև հիմնանորոգվող ճանապարհի վրա գտնվող կամուրջների նորոգում։ Ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության տարրերով։

Հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Ֆինանսավորման աղբյուրը՝ ՀՀ պետական բյուջե։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 620 մլն դրամ։

Տեղեկացնենք, որ այս տարի հիմնանորոգվում են նաև դեպի պատմամշակութային այլ հուշարձաններ տանող ճանապարհներ նույնպես։ 

Նմանատիպ նյութեր