211652_close_icon
views-count1313 դիտում article-date 22:49 26-07-2022

Հիմնանորոգվում է Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կիլոմետրանոց հատվածը

Պետբյուջեի կողմից տրամադրված միջոցների հաշվին արդեն տրվել է Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի նիստում որոշվել է  պահուստային ֆոնդից 1 միլիարդ  536 միլիոն  606,6 հազար դրամ հատկացնել  Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կիլոմետր հատվածի հիմնանորոգման համար։ Այն ընդգրկում է Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատության, Զորավար Անդրանիկի փողոցները եւ Գավառի Կենտրոնական հրապարակին հարող հատվածները։

Նախագծով նախատեսված է կառուցել ջրահեռացման ներքին ցանց, հիմք եւ  ավելի քան 60 հազար քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ,  տեղադրել բազալտե եզրաքարեր։  Երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ կիրականացվի  նաեւ ճանապարհների կահավորման աշխատանքներ։  Շինարարությունն իրականացնում է  «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։

Նմանատիպ նյութեր