29203 դիտում
13:39 12-08-2015
Կոտայքի մարզի «Փայլ» հյուրանոցի դիմաց բախվել են Opel-ն ու Mercedes-ը. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 16:30-ի սահմաններում Առինջ գյուղում գործող «Փայլ» հյուրանոցի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Արմեն Հարությունյանի վարած Opel Astra մակնիշի 35 DՍ 937 համարանիշի և Բջնի գյուղի բնակիչ, 33-ամյա Անդրանիկ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 27 QO 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ, 28-ամյա Ջյուլյետա Վարդանյանը, 52-ամյա Անահիտ Պետրոսյանը, 4-ամյա Մարիա Պետրոսյանը և 2-ամյա Դավիթ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+